24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Times.am: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝

29.05.2020 դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, 29.05.2020 դրությամբ իրականացվել է 17572 ստուգում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացրել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում