Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող

Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Panorama.amԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27֊ի նիստում հանձնաժողովի կողմից ԱԺ «Լուսավոր ՀԱյաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։

Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը։

«Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը։ Պարզվեց՝ վերջին անգամ Հայաստանից այլ երկրի համազեկուցող ենք ունեցել 2007 թվականին»,-տեղեկացրել է Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում