Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին
30/05/2020 18:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Pastinfo.am: «Փաստինֆո»-ի տեղեկություններով զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը չի պատրաստվում ներկայանալ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին։
Երեկ՝ մայիսի 29-ին, հանձնաժողովի նիստից հետո, որի ժամանակ տեսակապով հանդիպել են նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Յուրի Խաչատուրովն օր առաջ պետք է ներկայանա հանձնաժողով՝ երկու օր ժամանակ տրամադրելով։
Այդուհանդերձ, «Փաստինֆո»-ին հաջողվել է պարզել, որ Խաչատուրովը հաստատակամ է իր որոշման մեջ ու չի պատրաստվում իրեն ներկայացված վերջնաժամկետում մասնակցել հանձնաժողովի նիստին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում