AM | RU
USD
EUR
RUB

Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.amԱմերիաբանկը, կարևորելով մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, ինչպես նաև երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը, համագործակցում է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին բանկում անցնել հեռավար գործնական ուսուցում։

Ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են Տավուշի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզերի երիտասարդները, ովքեր ուսանում են ԳՏՏ կենտրոնում։

Ամերիաբանկի մասնագետները ուսանողներին կծանոթացնեն բանկային համակարգում գործող թվային նոր ու ժամանակակից գործիքների կիրառությանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների արդի հնարավորություններին։

Արդեն իսկ տեղի է ունեցել առաջին հեռավար հանդիպումը ուսանողների և Ամերիաբանկի ծրագրավորման և ավտոմատացման կենտրոնի ղեկավար Արմեն Մաթևոսյանի հետ, որի ընթացքում երիտասարդները տեղեկացել են վեբ ծրագրավորման ժամանակ կիրառվող նոր մոտեցումներին և մեթոդներին։ Ուսանողներին տրվել են առաջադրանքներ՝ իրենց մասնագիտական ներուժը և հետաքրքրությունները բացահայտելու նպատակով։

Հետագա հանդիպումների ընթացքում ուսանողներին կտրվի բացառիկ հնարավորություն՝ մասնակիցը դառնալու բանկի ընթացիկ ծրագրերին, ներկայացնելու դրանց հետ կապված իրենց գաղափարներն ու մտահղացումները, ինքնադրսևորվելու և գործնականում ամրապնդելու ստացած գիտելիքները։

«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի։ Որպես թվային բանկային գործառնությունների ոլորտում անընդհատ զարգացող ֆինանսական խոշոր կառույց, մենք աջակցում ենք, որ ՏՏ ոլորտում կրթություն ստացող երիտասարդները աշխատաշուկայում լինեն մրցունակ
Ու պահանջված մասնագետներ։ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությունը հետապնդում է հենց այս նպատակը։ Մեր համատեղ ծրագիրը կնպաստի ինչպես մարզերի երիտասարդների աշխատանքի, ինքնազարգացման ու կայացման խնդրի լուծմանը, այնպես էլ մարզերի տեխնոլոգիական առաջընթացին ընդհանրապես»,- նշել է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։

ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանն էլ նշել է․ «Ուսանողների և մարզաբնակ երիտասարդների համար ԳՏՏԿ-ի կողմից բոլոր մարզերում առաջարկվող դասընթացները բավականին մեծ խթան են, որպեսզի ուսանողները զարգացնեն իրենց տարածաշրջանները՝ ունենալով կայուն աշխատանք և անհրաժեշտ կենսական պայմաններ։ Ամերիաբանկի պատրաստակամությունն ու աջակցությունը կարևոր քայլ է այս գործում։ Վստահ եմ, որ համատեղ նախաձեռնությունը կտա ցանկալի պտուղները»:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ԳՏՏԿ մասին

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) հիմնադրվել է 2005 թ.-ին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և Հայ Օգնության Ֆոնդի կողմից` նպատակ ունենալով ապակենտրոնացնել տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները մայրաքաղաքից դեպի մարզեր, խթանել ոլորտի ընկերությունների հիմնումն ու գործունեությունը մարզերում՝ վերջիններիս պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստամբ, նվազեցնել ուղեղների արտահոսքը մարզերից և նպատակային ծրագրերի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Տարիներ շարունակ բազմաթիվ երիտասարդներ ավարտում են ԳՏՏԿ-ի կողմից առաջարկվող դասընթացները, որը նրանց հնարավորություն է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և գտնել աշխատանք սեփական բնակավայրում, համագործակցել ոլորտում հայտնի ընկերությունների հետ։

Ավելին՝ www.gitc.am կայքում:

Լրահոս
Տավուշ տեքստիլի և կոնյակի գործարանի հրետակոծությունը խիստ դատապարտելի է. Արման Թաթոյան Մեր զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ-ներ. Արծրուն Հովհաննիսյան Արցախի նախագահը նոր նախարար է նշանակել Արծրուն Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ճեպազրույցը՝ Իջևանում․ ՈՒՂԻՂ Նման լոկալ միջադեպերի հավանականությունը բարձր է. Ս. Օհանյան Հայաստանը հանդիասնում է Արցախի անվտանգության երաշխավորը, պատերազմը տարբերակ չէ. Մնացականյան Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանում որոնվող ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել փոխհրաձգությունն ու վերսկսել բանակցությունները․ Մայք Պոմպեո Այստեղ իրավական գործընթաց չէ և դրան մասնակցելն իմաստ չունի. Նարեկ Մալյանը հրաժարվել է ցուցմունք տալ. Տիգրան Աթանեսյան Թուրքիայի սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ՀՀ ԱԳՆ Մեր պետության համար օրհասական այս պահին, իշխանությունները փորձ են անում շահագործել Ամուլսարը. Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերը՝ հրետակոծությունից հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Շուշան Ստեփանյանը մանրամասներ է հայտնում սահմանի վիճակից Մատվիենկոն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ սկսել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Դուք անհարմար չե՞ք զգում այս նախագիծը բերելու և այստեղ քննարկելու համար․ Անի Սամսոնյանը՝ Սուրեն Գրիգորյանին Բողոքի ակցիա՝ Երևանում Ուկրաինայի դեսպանության մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախում մտադիր են համաներում հայտարարել Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են վերսկսել ավիափոխադրումները Շոգ օրեր են սպասվում առաջիկա օրերին Եթե հետաքրքիր է՝ ահա՛ մեր հին օրենքը պատերազմում թշնամուն մահ պատճառողների մասին. Ռուբեն Մելիքյան Հայ հաքերները հայտնում են, որ անհասանելի են դարձրել ադրբեջանական հիմնական հաքերային թիմի կայքը․ Մարտիրոսյան ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ցեղասպանության կուլմինացիա. Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումն աշխարհիկ Թուրքիայի ավարտն է. Washington Examiner Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում. ՊՆ «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել. ՈՒՂԻՂ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ) Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ «Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն «Ժողովուրդ»․ Երբ և ինչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ. նոր փոփոխություններ «Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan