1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր»

1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր»

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: 1 մլն շնչի հաշվով հունիսի 1-ի դրությամբ Հայաստանը 3204 վարակակիրների թվով տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր»: Այս մասին տեղեկանում ենք www.worldometers.info կայքի պարբերաբար թարմացումներից:

Համեմատության համար նշենք, որ հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունոմ այդ թիվը 2843 է, Թուրքիայում՝ 1955, Իրանում՝ 1841, Ադրբեջանում՝ 559, իսկ Վրաստանում՝ ընադմենը 199:

Հիշեցնենք, որ այսօրվա տվյալներով Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, մահվան՝ 13 նոր դեպք: Հայաստանում հունիսի 1-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը 9402 է, մահվան դեպքերինը՝ 194:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունիսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 55 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 194-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում