AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Ինչո՞ւ է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին

 

«Հայաստանում իրավիճակն իսկապես շատ լուրջ է, կորոնավիրուսի համավարակը մեր երկրում այդպես էլ չի նահանջում: Ամեն օր վարակվածների հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում, ավելանում է նաև մահերի թիվը։

Մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերով Հայաստանն արդեն իսկ անցել է Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և, ինչպես հանգստյան օրերին խոստովանեց երկրի վարչապետը, այսպես շարունակվելու դեպքում շուտով կմոտենա նաև Իտալիայի ցուցանիշին։

Իշխանություններն ասում են, որ այսպիսի իրավիճակի հիմնական պատճառը հակահամաճարակային կանոնների ոչ ամբողջական պահպանումն է։

Իսկ սա պայմանավորված է հիմնականում նրանով, որ քաղաքացիները պատշաճ լրջությամբ չեն վերաբերվում համաճարակային ահազանգերին։ Երևի ճիշտ են ասում:

Սակայն պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե ինչու է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին, այն դեպքում, երբ աշխարհի տարբեր երկրներ, որոնք վարակի թիրախում էին հայտնվել, կարողացան «կոտրել համավարակի մեջքը» և արդեն թուլացնում են սահմանափակումներն ու անցնում առօրյա ռեժիմի։

Հայաստանում ստեղծված իրավիճակի համար նախ պատասխանատու են իշխանությունները, իսկ հետո նաև հասարակությունը։ Խնդիրն այն է, որ իշխանությունները պատշաճ չարձագանքեցին իրավիճակին, իսկ նրանց կողմից ձեռնարկված քայլերը փաստացի ուշացած էին։

Դեռևս հունվարի վերջին, երբ Չինաստանում մոլեգնում էր կորոնավիրուսը, Հայաստանում ստեղծվեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողով, սակայն այս հանձնաժողովը ժամանակին վիրուսի վտանգավոր հետևանքերի մասին անհրաժեշտ տեղեկություն ձեռքբերելու և վարակի կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն, երկար ժամանակ անգործության էր մատնվել։

Իշխանությունները պատրաստվում էին ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել, ու իրենց քաղաքական շահերից ելնելով՝ հակված չէին դադարեցնել բազմամարդ քարոզարշավները։

Եվ երբ ողջ աշխարհում լուրջ ահազանգեր էին հնչում վարակի տարածման կապակցությամբ, իշխող ուժի ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, անտեսում էին վարակի հնարավոր վտանգը՝ ընդդիմախոսներին մեղադրելով այդ թեմայի շուրջ ավելորդ խուճապ տարածելու մեջ։

Եվ նույնիսկ հետագա օրերին, երբ արտակարգ դրության ժամանակ կարանտին էր սահմանված, իշխանությունները հանրության հետ պատշաճ քարոզչական աշխատանք չէին տանում, որպեսզի նրանց իրազեկեին վարակի վտանգավորության և դրանից պաշտպանվելու միջոցների մասին, իսկ մամուլում հնչող ահազանգերն անտեսվում էին։

Դրա փոխարեն իշխանությունները զբաղված էին ներքաղաքական խնդիրներով ու լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելով՝ իբր թե նրանք ապատեղեկատվություն են տարածում և խուճապ են սերմանում։

Ու ներկա փուլում, երբ արդեն վարակի տարածումը նոր թափով շարունակվում է, իշխանությունները զարմանում են, թե ինչու են քաղաքացիներն անլուրջ վերաբերվում իրավիճակին ու պատշաճ կերպով չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։

Հանրության հետ աշխատանքը պետք է տարվեր, խստացումները պետք է կյանքի կոչվեին այն ժամանակ, երբ գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։

Իհարկե, այս հանգամանքը չի նվազեցնում հասարակության պատասխանատվության աստիճանը, քանի որ համավարակը ցույց տվեց, որ մեզանում դեռևս չի ձևավորվել հանրային բարձր գիտակցության մակարդակ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan