Թուրքիան Ռուսաստանից շուրջ 1 միլիարդ դոլարի զենք է պատվիրել

Թուրքիան Ռուսաստանից շուրջ 1 միլիարդ դոլարի զենք է պատվիրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՌուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ արտահանման պաշտպանական պատվերների պորտֆելը գնահատվում է 1 միլիարդ դոլար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մինչ այս Թուրքիայի հետ արտահանման գործարքների արժեքը պաշտոնապես չէր հրապարակվել:

«Այսօր մենք կարող ենք գրանցել, որ Թուրքիայի կողմից ռուսական տեխնիկայի պատվերի պորտֆելը գնահատվում է շուրջ 1 միլիարդ դոլար»,-հայտարարել է Շուգաևը:

2019 թվականի սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան շատ հաջող համագործակցում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, բանակցություններ են ընթանում նոր հեռանկարային սպառազինությունների մասով:

Ներկայում Թուրքիայի զինանոցում կան ռուսական ուղղաթիռներ, տարբեր տեսակի ցամաքային ռազմական տեխնիկա, ինչպես նաև С-400 զենիթահրթիռային համակարգեր, որոնց մատակարարումն ավարտվել է անցյալ տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում