Վաշինգտոնում ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ռազմական ուղղաթիռներ

Վաշինգտոնում ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ռազմական ուղղաթիռներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ռազմական ուղղաթիռներն ԱՄՆ մայրաքաղաքի Կոլումբիա շրջանում լույս երեքշաբթի ցածր բարձրությամբ մի քանի անգամ անցել են բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցների բազմության գլխավերևով՝ նրանց ցրելու համար, հայտնում է «Fox News» հեռուստաալիքը:

Ցածր բարձրությամբ թռչելիս ուղղաթիռներն ուժեղ աղմուկ են արձակում, օդ են բարձրացնում մեծ քանակությամբ փոշի: Ականատեսների խոսքով, որոնց վկայակոչել է «Fox News»-ը, ներգրավվել են UH-60 Black Hawk և UH-72 Lakota ուղղաթիռներ:

Ամերիկյան այլ լրատվամիջոցներ հայտնում են երեքշաբթի գիշերը մայրաքաղաքի փողոցներում զինվորականների հայտնվելու մասին այն բանից հետո, երբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունները կանխելու համար կարող է օգտագործվել բանակը:

«Stars and Stripes» պարբերականի տեղեկություններով՝ Կոլումբիա շրջան են ժամանել ոստիկանության և ռազմական ինժեներների ստորաբաժանումներ, սական նրանք գտնվում են դեռևս քաղաքի սահմաններից դուրս:

«USA Today» պարբերականի թղթակիցը հայտնում է Վաշինգտոնի փողոցներում «ռազմական տեխնիկայի և զինծառայողների» մասին, չնայած չի հստակեցրել, թե դա ինչ տեխնիկա է:

Ինչպես հայտարարել էր Դոնալդ Թրամփը, դաշնային կառավարությունը պատրաստ է զինված ուժերը կիրառել հասարակական կարգը վերականգնելու համար այն շրջաններում, որտեղ վերջին օրերին տեղի են ունեցել խոշոր անկարգություններ:

Սակայն մայրաքաղաքային շրջանի սահմաններից դուրս դրա համար պահանջվում է նահնագապետի համաձայնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում