Վրաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը հասել է 796-ի

Վրաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը հասել է 796-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է երկուսով և հասել 796-ի, ապաքինվել է 110 մարդ, ընդհանուր՝ 634 պացիենտ: Այս մասին հայտնում է հիվանդության մոնիթորինգի կառավարական հատուկ կայքը:

«Վարակվածների թիվը 796 է, նրանցից 634-ն ապաքինվել է, իսկ 12-ը՝ մահացել», – ասվում է կայքում:

Բացի այդ, 2508 մարդ կարանտինային ռեժիմում է, 300-ը՝ հիվանդանոցում հսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում