1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում լինել «առաջատարը»

1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում լինել «առաջատարը»

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՀայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով: Ըստ worldometers.info կայքի՝ այդ ցուցանիշը հունիսի 2-ին կազմում է 3378: Նախորդ օրվա տվյալը 3204-ն էր։

Մինչդեռ տարածաշրջանի մյուս երկրներում այն համեմատաբար շատ ավելի ցածր է: Իրանում, որտեղ այսօր վարակման նոր դեպքերի «ռեկորդային» աճ է գրանցվել վերջին երկու ամսվա ընթացքում, 1 մլն շնչի հաշվով վարակման տվյալը 1878 է, Թուրքիայում՝ 1965, Ադրբեջանում՝ 586, Վրաստանում` 200, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ 2904:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք է արձանագրվել, մահվան՝ 20: Այսպիսով, վարակման դեպքերի ընդհանուր թիվը մեր երկրում գերազանցել է 10․000-ը, մահացության ցուցանիշը հասել է 214-ի:

Մեկ օրում Հայաստանում առողջացածների թիվը 25 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3427, փաստացի բուժվողներինը՝ 6368 (մեկ օրում ավելացել է 472-ով):

Հետևեք մեզ նաև Telegram-ում