«Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում

«Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում

«Երբ տևական ժամանակ մասնագետները ահազանգում էին Հայաստանի ավիացիայի ոլորտում տիրող խայտառակ վիճակի մասին, իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում հերքելու այդ ամենը:

Ավելին՝ խնդիրների մասին բարձրաձայնողներին ֆեյքերով, սատելիտներով, հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով անվանարկում էին, իսկ վարչապետի՝ այդ գծով խորհրդականը նույնիսկ հրաժարական ներկայացրեց՝ բարձրաձայնելով առկա խնդիրների մասին:

Եվ ահա, երեկ Եվրոպական հանձնաժողովը, թարմացնելով ԵՄ օդային անվտանգության ցուցակի ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, Հայաստանը ներառել է ԵՄ տարածքում չվերթերի արգելքի տակ ընկած երկրների շարքում: Նման որոշում կայացվել է համապատասխան ստուգումների արդյունքում:

Ի դեպ, ուշագրավ է համապատասխան հանձնակատարի գնահատականը. «Հայաստանյան փոխադրողներին այս ցանկ ներառելու որոշումը հիմնված է անանուն կարծիքի վրա, որը ներկայացրել է Օդային անվտանգության կոմիտեն»:

Ավիացիայի փորձագետներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս թարմացումը ցավալի է, սակայն դժվար է անսպասելի կամ անակնկալ համարել: «Սա վերջին երկու տարվա խայտառակ գործունեության, ավելին՝ անգործության հետևանքն է, որի արդյունքները կարող են շատ ծանր լինել:

Հաջորդ «սերիան» լինելու է այն, որ եվրոպական ավիաընկերությունները զբաղեցնելու են թափուր տեղերը, իսկ դա նշանակում է Հայաստանի ավիացիայի կործանում: Պատճառաբանություններն ու «կրուտիտներն» այլևս անիմաստ են:

Հիմա գնդակը իշխանությունների դաշտում է, թե ինչպես կկարողանան այսուհետև աշխատել Եվրահանձնաժողովի հետ՝ իրավիճակը հնարավորինս շտկելու համար, թեպետ դա չափազանց դժվար է լինելու»,-ասաց նա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում