AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի

 

«Ինչպես հայտնի է, դատաիրավական ոլորտում նախատեսված փոփոխությունները վերջին շրջանում նոր զարգացումներ են ապրում։

Օրերս, պայմանավորված երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով, իշխանությունները ձեռնամուխ են եղել ՀՀ Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից ազատվելու և նրանց յուրայիններով փոխարինելու՝ իրենց համար կենաց-մահու խնդիր դարձած հարցի՝ խորհրդարանական եղանակով կարգավորմանը։

Մինչ այդ դիմել են Վենետիկի հանձնաժողով, որպեսզի վերջինս իր մասնագիտական ու հեղինակավոր կարծիքը ներկայացնի «ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ»։

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններ կան, որ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը կարող է ստացվել միայն հունիսի կեսերին. հենց այդքան ժամանակ ունեն իշխանություններն իրենց հետագա գործողությունների պլանը կարգավորելու և անելիքները հստակեցնելու համար:

Ըստ այդմ, ներկայումս իշխանությունները ձեռնամուխ են եղել թեմայի հետ կապված բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում մտցնելուն։

Ներկա փուլում փորձում են անհրաժեշտ ողջ գործիքակազմը պատրաստել, որպեսզի Վենետիկի հանձնաժողովի պատասխանից հետո ժամանակ չկորցնեն։

Թեպետ, շատ մասնագետներ տարակուսում են, որ եզրակացությանը չսպասելով՝ իշխանություններն արդեն առաջին ընթերցմամբ «անցկացրին» հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը:

Ի դեպ, թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ նախատեսում են ընդունել մինչև հունիսի 10-ը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս
Պարզվել է Երևանի Սախարովի հրապարակի մոտ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը Խոշոր վթար Արագածոտնում. կա 4 վիրավոր Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զինատեսակներով կրկին թիրախային կրակ են բացել Երասխի ուղղությամբ Ովքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում. Hraparak.am Ռուս խաղաղապահները 1 շաբաթվա ընթացքում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը. ՌԴ ՊՆ Էրդողանը նշել է Թուրքիայում անտառային խոշոր հրդեհների հավանական պատճառը Այսօրվանից մեկնարկել են Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները ՌԴ-ում Սու-35Ս է կործանվել. ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը Ադրբեջանական բանակը կորուստ ունի Ադամ Շիֆը՝ Ադրբեջանի մասին Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում Թուրքիայի երկնքում անհայտ ծագման բռնկում է երևացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից Արտակարգ դեպք՝ Երևանում Գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Գեղամ Նազարյան Լույս չի լինի Երևանում և 5 մարզերում Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նոր միջադեպ Նախիջևանի հետ Հայաստանի սահմանում. ՊՆ Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՀՀ ՄԻՊ Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը. «Հրապարակ» Գործող խորհրդարանից ուզում են մաքսիմումը «քամել». «Փաստ» «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները. «Ժողովուրդ» Իշխանությանը հայհոյողներին ի՞նչ պատիժ է սպառնում. «Փաստ» ՔՊ-ականները կհավաքվեն. որն է գլխավոր հարցը. «Ժողովուրդ» Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. «Հրապարակ» Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների ճշգրիտ թիվը. Փաշինյան Ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Նոր նշանակում ԱԳՆ-ում ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan