Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան

Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, FacebookԻնչո՞ւ է Նիկոլը կոչ անում ֆեյսբուքահայությանը հակահամաճարակային կանոնների խախտման «աղաղակող դեպքերի» մասին գրել իր ֆեյսբուքյան էջին։

Որպեսզի դրանց մասին իմանալով պայքարի՞ դրանց դեմ։ Ո՛չ։

Եթե նպատակը լիներ պայքարելը, ապա ուղղակի կարող էին ոստիկանության 5–6 աշխատող ուղարկել քաղաքով մեկ և իրեն 100-ավոր այդպիսի լուսանկարներ կբերեին մեկ ժամվա ընթացքում։

Այսօր կառավարության շենքից 2 կմ շառավիղով մի քանի տասնյակ «աղաղակող դեպքեր» եմ տեսել։ Օրինակ՝ հազից խեղդվող վաճառող, ընդ որում առանց դիմակ։ Օրինակ՝ ոստիկաններ, որոնց դիմակները ոչ թե դեմքերին էին, այլ դաստակներին։

Ի՞նչ է ստացվում. Նիկոլը նույնիսկ կառավարության շենքի շուրջ չի՞ կարողանում վերահսկողություն սահմանել։

Շատ հնարավոր է։

Բայց ես ավելի իրատեսական բացատրություն ունեմ. այս թատրոնը ցույց տալու համար է, թե անկարգ ժողովուրդը չի լսում մեծն առաջնորդին՝ սիրելի ռևոլյուշնֆյուրերին, և այսինքն մեղավոր է ժողովուրդը, և ոչ երկրի ղեկավարը, որն ի դեպ ընդամենը 12 օր առաջ հարյուրավոր մարդկանց հետ շփվում էր, այդ թվում և առանց դիմակ։

Այս թատրոնի միակ նպատակը հետո ասելն է. «Տեսե՛ք, ես մեղավոր չէի, անհասկացող ժողովուրդն էր մեղավոր»։

Չանցավ։ Թատրոններից հոգնել ենք։

Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ նույնիսկ աշխատավայրի շուրջ 2կմ շառավղով իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում