ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով, նախատեսվում է քննարկել անվտանգության հարցերը կորոնավիրուսային համաճարակի իրավիճակում, հայտնում է ՀԱՊԿ ԽՎ-ի կայքը:

«Հանդիպման ընթացքում քննարկվելու են կորոնավիրուսային պանդեմիայի իրավիճակի միջազգային, հավաքական և ազգային անվտանգության ապահովման արդի հարցերը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր ելույթը կնվիրի «Ռուսաստանի Դաշնության առաջնահերթ խնդիրներին՝ 2020 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահության ընթացքում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում