Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Նախագիծը անցավ միաձայն՝ 112 ձայնով:

Նշենք, որ նախագիծը վերաբերում է պարեկային ոստիկանություն ստեղծելուն է, որը կունենա լայն լիազարություններ:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը նշել էր, որ պարեկը պետք է լինի հասարակության և պետության միջև կապը:

«Այսօր մի շարք կոնֆլիկտային վեճերի ոստիկանությունը չի կարողանում միջամտել և խորհուրդ է տալիս դիմել դատարան, որի իրականացման ուղին այնքան երկար է, որ որևէ մեկը չի դիմի»,-ասել էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում