Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան

Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ անարգանք է Երևանցու և ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Վարչապետ Փաշինյան, բավական է: Զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսը արդեն սպառել եք: Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների»:

Մեկ այլ գրառմամբ էլ Դարբինյանը նշել է, որ պաշտպանել է հեղափոխությունը, բայց ոչ անբարտավանություն ու սևերի ու սպիտակների բաժանումը․ «Այո՛, ես պաշտպանել եմ հեղափոխությունը: Բայց ո՛չ թայֆայական կառավարումը, ո՛չ անբարտավանությունը՝ մասնագիտական հմտությունների փոխարեն, ո՛չ սևերի ու սպիտակների բաժանումը, ո՛չ ինքնահավանությունը ու ընտանեկան ֆոնդերը: Կամ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կամ հեռացեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում