Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել

Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք, որոնցից 256-ն՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով, հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։

Այսպիսով՝ մարզում կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 42 նոր դեպք, 7 առողջացած և մահվան 1 նոր դեպք:

Մահվան դեպքի վերաբերյալ մարզպետը հայտնել է, որ պացիենտը եղել է 63 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 2 է:

Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան և Ծովասար համայնքներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում