Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին

Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այսօր ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:

Ոստիկանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նախ շնորհավորել է Աշոտ Հակոբջանյանին` ոստիկանապետ նշանակվելու կապակցությամբ, այնուհետև կողմերը քննարկել են երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում