Արցախում զինծառայող է մահացել

Արցախում զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀունիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը:

Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում