AM | RU
USD
EUR
RUB

Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերևույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները փաստացի ստուգելու, ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում երկու դեպքում «B» և «C», իսկ մեկ դեպքում «BE» և «CE» կարգերի վարորդական վկայականներ տրամադրելու համար 3 անձից, այդ թվում նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետի կողմից, առերևույթ ստացել է տարբեր չափերի՝ 120.000-ից մինչև 200.000 ՀՀ դրամ կաշառք:

Բոլոր երեք դեպքերում էլ կաշառքը փոխանցվել է միջնորդավորված ձևով, որին մեկ դրվագով առերևույթ ներգրավվել է նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետը:

Երկու դեպքում կաշառք ստանալու փաստը քողարկելու, սահմանված կարգի պահպանմամբ անձանց վարորդական վկայական տրամադրելու պատրանք ստեղծելու նպատակով տեսուչն առերևույթ կաշառքը տվող երկու անձանցից ընդունել է գործնական քննություն և այն գնահատել բացասական: Այնուհետև, նույն օրը նրանցից կրկին ընդունել է գործնական քննություններ:

Դրանց ընթացքում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, նա կազմել է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որում նշել է, թե, իբր, այդ անձինք գործնական քննության ընթացքում ճշտությամբ կատարել են անհրաժեշտ գործողությունները: Մինչդեռ պարզվել է, որ նրանք իրականում ամբողջությամբ չեն կատարել նշված գործողությունները, իսկ գործնական քննությունը կրել է ձևական բնույթ:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչին մեղարդանք է առաջադրվել երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահումը), երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալու), մեկ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստանալու):

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նկատի ունենալով, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և կատարել քրեական օրենսգրքով չթույլատրված նոր արարք, բավարարել է տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Միևնույն ժամանակ՝ դատարանը բավարարել է նաև կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու պաշտպանի միջնորդությունը:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ Վերաքննիչ դատարանի 2020թ. մայիսի 19-ի որոշմամբ բավարարվել է՝ գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի և անձը կալանավորվել է։

Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել նաև 5 այլ անձանց: Մասնավորապես՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը հանցակցելը) և 312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով կաշառք տալը), մեկ անձի՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 3 անձի, այդ թվում նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետին, մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը):

Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 2-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով համաձայնություն է տվել նախաքննական մարմնի որոշմամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքի պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan