Ինչպես են հղի կանայք տանում կորոնավիրուսային հիվանդությունը

Ինչպես են հղի կանայք տանում կորոնավիրուսային հիվանդությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amՀղի կանանց մոտ հաստատված կորոնավիրուսային վարակը չի ազդում երեխայի զարգացման վրա և նրան չի փոխանցվում, գրում է «Գազետա.ռու»-ն՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ Լեյլա Ադամյանի խոսքը։

Նա նշել է, որ վիրուսը պտղին ուղղահայաց եղանակով չի փոխանցվում։ Ադամյանը նաև ասել է, որ հղի կանայք, սկզբունքորեն, լավ են տանում կորոնավիրուսային վարակը:

«Մենք հղի կանանց վարակման դեպքերը շատ մանրակրկիտ ուսումնասիրում ենք։ Գրեթե բոլոր վարակված մայրերի ծննդաբերությունները լավ են անցել։ Ավելի բարդ է եղել նրանց վիճակը, ովքեր ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ», – ասել է մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում