Հայաստանում կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվն ավելացել է, պարետատան նիստից հետո ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ունենք ծանր վիճակում գտնվող 418 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 81 քաղաքացի»,- ասաց նա։

Նախարարն ասաց, որ կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել։

«Նա ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը»,- ասաց Թորոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում