Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրներում երեխաների նկատմամբ բռնությունները ոչ թե նվազել են, այլ՝ ավելացել

Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրներում երեխաների նկատմամբ բռնությունները ոչ թե նվազել են, այլ՝ ավելացել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.amԻսպանիայի Լանզարոտե քաղաքում 2007 թվականին ընդունվեց «Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը տարբեր երկրներում սկսեց ուժի մեջ մտնել 2010 թվականից: Այն վավերացվեց 47 երկրների կողմից։

Կոնվենցիայի վավերացումը և գործարկումը հիմնավորվում էր նրանով, որ այն միտված է պաշտպանել երեխաներին սեռական բռնություններից, սակայն փորձը ցույց տվեց, որ դա ընդամենը շղարշ էր, քանի որ կոնվենցիայի գործարկումից հետո ներդրվեց սեռական դաստիարակության դասընթաց այնպիսի չափորոշիչներով, ինչը հանգեցրեց երեխաների նկատմամբ ավելի մեծ թվով սեռական բռնությունների։

Մի շարք մասնագետներ՝ աշխարհի տարբեր երկրներում, ահազանգեցին, որ վաղ տարիքից երեխաների անառողջ սեռական դաստիարակությունը կարող է նպաստել երեխաների այլասերմանը, նույնասեռականության հակմանը, որն էլ իր հերթին բռնության մեկ այլ տեսակ է երեխաների նկատմամբ:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հիմնականում բոլոր այն երկրներում, որտեղ վավերացվել և գործարկվել է Լանզարոտեի կոնվենցիան, երեխաների նկատմամբ բռնությունները ոչ թե նվազել, այլ՝ հակառակը՝ ավելացել են։

Բերենք մի քանի օրինակ․ Ֆինլանդիա․ 2011 թվականին Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումից հետո երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն աճել են մոտ 8,6 %-ով: Ըստ Ֆինդլանդիայի սոցիալական ծառայության հրապարակած տվյալների՝ մինչ 2012 թվականն անչափահասների 73%-ը (որից 47%-ն՝ աղջիկ, 26 %-ը՝ տղա) ենթարկվել են սեռական բռնության: 2019 թվականի տվյալներով, ընդհանուր բռնությունների 30%-ը կազմում են երեխաների նկատմամբ բռնությունները։

Շվեդիա․ Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումից հետո երեխաների նկատմամբ բռնություններն աճել են մոտ 45 տոկոսով. 2006-ին գրանցվել է 12100 դեպք, իսկ 2015-ին՝ 18000-ից ավել։ Շվեդիան Լանզարոտեի կոնվենցիան վավերացրել է 2013 թվականին։

Նորվեգիա․2018 թվականին Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելուց հետո անհամեմատ աճել է երեխաների նկատմամբ սեռական բռնությունների թիվը՝ հասնելով 2450-ի։ Ըստ Նորվեգիայի սոցիալական ապահովության հրապարակած տվյալների՝ դա վերջին տաս տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Գերմանիա․ Լանզարոտեի կոնվենցիան վավերացրել է 2016 թվականին: Ըստ Գերմանիայի ոստիկանության հաղորդած տվյալների՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը 2019 թվականին, նախորդ տարիների համեմատ, աճել են 6.43%-ով:

Լանզարոտեի կոնվենցիան անմիջականորեն կապված է Ստամբուլյան կոնվենցիայի հետ, որն իր հերթին, որոշ շրջանակների պնդմամբ, կոչված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման միջոցառումների ապահովմանը, սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանց վավերացումից և գործարկումից հետո ոչ միայն բռնության դեպքերն են ավելանում, այլ օգտագործված միջոցները շատ դեպքերում հանգեցնում են երեխաների և դեռահասների համար անառողջ պայմանների, սխալ աշխարհայացքի ձևավորմանը և հոգեբանության խեղմանը։

Ջուլիա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում