Խնդիրը լճի մահանալու մասին է, պետք է մտածել լճի վերականգման մասին. բնապահպան

Խնդիրը լճի մահանալու մասին է, պետք է մտածել լճի վերականգման մասին. բնապահպան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՀասարակական կազմակերպությունները, բնապահպանները տասը տարուց ավելի ասում են, որ Սևանից ջրի ջրի բացթողումները սխալ է արվում: Ինչպես նաև ձկան պաշարի նվազումը ևս, կարող է հանգեցնել Սևանի «ծաղկմանը». Tert.am-ի հետ զրույցում նշում է բնապահպան Սիլվա Ադամյանը` անդրադառնալով խնդրին, որ Սևանում կապտականաչավուն ջրիմուռներ են առաջացել և ֆոսֆորը սպառվել է:

«Մենք գիտենք, որ երբ ջրի մակարդակը սկսում է իջնել, ջրի ջերմաստիճանը սկսում է բարձրանալ, ինչը նպաստավոր չէ ջրի էկոլոգիայի համար: Բացի այդ, լճից մեծ քանակությամբ ձուկ է որսվում: Սիգ ձուկը նպաստում է ջրիմուռների վերացմանը, քանի որ սնվում են ջրիմուռներով: Մինչ այդ երբ այդ մասին մենք բարձրաձայնում էինք շատ գիտնականներ ասում էին, որ դուք մասնագետ չեք, բայց երբ սկսվեց Սևանը «ծաղկել» սկսեցին անհանգստանալ: Ոչ մեկ չէր սպասում, որ դա այդքան արագ կլինի, քանի որ բացի նրանից, որ ջրի էկոլոգիան փոխվել է, այլև ձկան պաշարներն են նվազել: Ամբողջ աշխարհում կլիմայական փոփոխություններ են տեղի ունենում և օդի ջերմաստիճանի տաքացումը այդ գործընթացները շատ արագացրեց, ինչը շարունակական կարող է լինել: Այդ մասին փաստում են շատ գիտնականները»:

Սիլվա Ադամյանը նշում է, որ նախկինում, երբ ձկան որսն արգելվում էր, շատերը չէին համարձակվում ձուկ վաճառել, իսկ հիմա ձկան վաճառքն ազատ է:

«Եթե նախկինում ձկան որսն արվում էր որոշակի ժամանակահատվածում և շատ քիչ քանակությամբ հիմա մարդիկ իրենց մեքենաները ձկով լցրած շրջում են փողոցներով և վաճառում են: Նախարար էրիկ Գրիգորյանի որոշմամբ ամբողջ տարին կարող են ձուկ որսալ Սևանա լճից: Նա պատճառաբանում է, որ` միևնույն է որսում են, այնպես անենք, որ օրենքով որսան»:

Բնապահպանը նշում է, որ ԱԺ-ի նիստերի ժամանակ ջրբացթողման հետ կապված, մի քանի քննարկումներ եղել են, սակայն իրենց հորդորներին «ականջալուր» չեն եղել:

«Հիմա մտածում են ջրամբարների մասին, խոսում են, որ ջրամբարներ պետք է կառուցեն,որ գյուղացին ջուր ստանա: Այս իրավիճակը կշարունակվի մինչև մեր կառավարությունը կհասկանա, որ մի քանի տար ի Սևանա լճին ձեռք տալ չի կարելի: Ջրբացթողումը պետք է լինի շատ քիչ, որ պահպանում է էկոլոգիան, իսկ մեր մեծ քանակով ջրբացթողումները` ոռոգման նպատակով պետք է չլինի»:

Սիլվա Ադամյանի կարծիքով` Սևանի «ծաղկման» պատճառը կարող է գետերի վրա ՀԷԿ-երի կառուցումը լինել.

«Մենք ունենք կանաչ էներգետիկ շարժում, որ բոլոր գետերի վրա կառուցում են ՀԷԿ- եր, պատճառաբանելով որ պատերազմող երկիր ենք, մեզ սեփական էներգետիկա է պետք և այն էկոլոգիապես անվնաս է: Սակայն այն մասերում, որտեղ ՀԷԿ-երը կառուցված են ամառվա տապին բուսականությունը, կենդանական աշխարհը նվազում և մահանում է: Սևանի լճի մերձափնյա տարածքի մաքրումը, ջրի մակարդակի բարձրացումը և ձկնապաշարների վերականգնումն առաջնային խնդիր է: Խնդիրը լճի մահանալու մասին է, պետք է մտածել լճի վերականգման մասին է»:

Հարցին, թե վերջերս Արարատի ցիանիդային պոչամբարում մեծ քանակությամբ թռչուններ նստել մակերևույթին և մահացել: Ինչը՞ կարող է թռչունների անկման պատճառը լինել, բնապահպանը նշեց, որ պոչամբարի կապտականաչավուն գույնը թռչունները նմանեցնում են լճի և արևի ժամանակ թռչունները բնազդաբար իջնում են պոչամբարի վրա և անկում են ապրում:

«Խնդիրը լուծելու համար արտասահմանում տարբեր միջոցառում են ձեռնարկվում: Տեղադրում են հատուկ սարքեր: Գարնանը և աշնանը թռչունների չվելու ժամանակ, այդ սարքերը արտաբերում են գիշատիչ թռչունի ձայներ և թռչունը լսում է գիշատիչ թռչունի ձայնը և կանգ չի առնում: Պետք է պահանջել, որ կազմակերպությունները գարնանը և աշնանը անցկացնեն նման միջոցառումներ, ինչը կա նաև օդանավակայանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում