AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից

 

«Վերջին շրջանում հաճախ են լինում դեպքեր, երբ Երևանի ավագանու նիստերն անցնում են սակավամարդ: Ընդ որում, որքան էլ զարմանալի է, հիմնական բացակաները ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներն են: Ովքե՞ր են այդքան շատ բացակայում: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել 2018թ. հոկտեմբերի 10-ից (առաջին նիստի գումարման օր) մինչև օրս տեղի ունեցած նիստերից ավագանու անդամների բացակաների ցանկը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ մինչ այժմ տեղի է ունեցել ավագանու 29 նիստ: Եվ, ահա, ուսումնասիրելով բացակաների ցանկը, պարզ դարձավ, որ այդ նիստերից 14 անգամ բացակայել է ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը, 12-ական անգամներ՝ խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, Ռուբեն Հայրապետյանը, Պավել Մազմանյանը, 11 անգամ՝ Օվսաննա Հովսեփյանն ու Կարինե Բաղդասարյանը, 10-ական անգամներ Էդգար Բարսեղյանը. Արման Հարությունյանը և Ռուբեն Սիմոնյանը: Ավագանու մյուս անդամներն արդեն ավելի քիչ թվով բացականեր ունեն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Պարզվել է Երևանի Սախարովի հրապարակի մոտ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը Խոշոր վթար Արագածոտնում. կա 4 վիրավոր Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զինատեսակներով կրկին թիրախային կրակ են բացել Երասխի ուղղությամբ Ովքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում. Hraparak.am Ռուս խաղաղապահները 1 շաբաթվա ընթացքում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը. ՌԴ ՊՆ Էրդողանը նշել է Թուրքիայում անտառային խոշոր հրդեհների հավանական պատճառը Այսօրվանից մեկնարկել են Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները ՌԴ-ում Սու-35Ս է կործանվել. ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը Ադրբեջանական բանակը կորուստ ունի Ադամ Շիֆը՝ Ադրբեջանի մասին Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում Թուրքիայի երկնքում անհայտ ծագման բռնկում է երևացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից Արտակարգ դեպք՝ Երևանում Գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Գեղամ Նազարյան Լույս չի լինի Երևանում և 5 մարզերում Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նոր միջադեպ Նախիջևանի հետ Հայաստանի սահմանում. ՊՆ Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՀՀ ՄԻՊ Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը. «Հրապարակ» Գործող խորհրդարանից ուզում են մաքսիմումը «քամել». «Փաստ» «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները. «Ժողովուրդ» Իշխանությանը հայհոյողներին ի՞նչ պատիժ է սպառնում. «Փաստ» ՔՊ-ականները կհավաքվեն. որն է գլխավոր հարցը. «Ժողովուրդ» Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. «Հրապարակ» Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների ճշգրիտ թիվը. Փաշինյան Ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Նոր նշանակում ԱԳՆ-ում ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan