Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը

Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amԱմերիկացի ձեռնարկատեր և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել է, որ դավադրության տեսությունները մարդկանց գլոբալ չիպավորման շուրջ շատ «հիմար» են, և արժանի չեն մեկնաբանման, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր, սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները լուրեր են շրջանառում, որ կորոնավիրուսի տարածման մեջ ներգրավված է «Bill & Melinda Gates» հիմնադրամը, որը, իբր, ձգտում է օգտագործել պատվաստանյութը մարդկանց չիպավորելու համար։

«Ես երբեք միկրոչիպերով չեմ զբաղվել: Անգամ հերքել չեմ ուզում այդ լուրերը, քանի որ դրանք հիմար են»,– ասել է Գեյթսը։

«Bill & Melinda Gates» հիմնադրամը ԱՀԿ-ի խոշոր դոնորներից է, որը 2018-2019 թվականներին տրամադրել է կազմակերպության բյուջեի 9.76% -ը: Հիմնադրամը ֆինանսավորում է թմրանյութերի և պատվաստանյութերի ոլորտում հետազոտությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում