Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել
05/06/2020 12:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այլևս չի առաջադրի իր թեկնածությունը կանցլերի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին։
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք կցանկանար մնալ կորոնավիրուսի համախարակի հետ կապված, Մերկելն առարկել է։ Նա ասել է, որ վաղուց ընտրություն է կատարել և չի հրաժարվի դրանից: Նա որոշել է, որ գործող ժամկետը կլինի վերջինը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի վերջին Անգելա Մերկելն արդեն հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու Քրիստոնեա-Դեմոկրատական միություն կուսակցության նախագահի պաշտոնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում