AM | RU
USD
EUR
RUB

Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Խնդրանք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին

Առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը.

1. Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, եթե նա, 3-4 օր վատ զգալով, չի կարողանում տեստավորում անցնել։ Հետո, ավելի վատանալով, մի կերպ հանձնում է տեստը և դրական պատասխանը ստանում 3-4 օր հետո։ Ընդհանուր առմամբ մոտ 10 օր լինելով հիվանդ՝ նա գնում է աշխատանքի, խանութ և այլն՝ դառնալով մեծ վտանգ շրջապատի համար։

2. Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, երբ մայիսի 4-ին նրան հայտնում են սահմանափակումների վերացման մասին, և միայն մայիսի 18-ից պահանջում դիմակ կրել։ Իշխանության այդ անբացատրելի սխալի պատճառով, բաց թողնված 14 օրվա պատճառով մենք ունենք հազարավոր հիվանդներ և տասնյակ մահեր։

3. Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, երբ վարչապետն ապրիլի 6-ին հայտարարում է, որ ուրբաթ օրվանից 1000 տեստ ենք անելու։ Այդ հայտարարության փուլում օրական հիվանդանում էր 30-40 մարդ։ Այսօր դարձյալ գտնվում ենք մոտ 1000 տեստի սահմաններում, երբ օրական ունենում ենք 500-700 հիվանդ։

4. Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որ պետության կեսը համարվող Երևանը համաճարակի փուլում արդեն երեք ամիս է՝ չունի քաղաքային իշխանություն։ Ի տարբերություն աշխարհի մյուս քաղաքների՝ Երևանը չի ախտահանվում, բնակելի շենքերի ախտահանումը կրում է ձևական բնույթ։ Քաղաքային իշխանությունը չի մասնակցում համաճարակի դեմ պայքարին։

5. Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որը տեսնում է, թե ինչպես, իր համար տեստերի անհասանելիության պայմաններում, բարձրաստիճան պաշտոնյաները տեստավորվում են՝ երբ ուզում են, որքան ուզում են՝ «за кайф»։ Իսկ հետո ինֆանտիլ երջանկությամբ տեղեկացնում հանրությանը, որ պատասխանը բացասական է։ Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որ ձևավորվել է բարձրաստիճանների արտոնյալ կաստա։

6. Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որ իշխանական էլիտայի ցուցադրական վարքագիծը լրիվ այլ է, քան այն, ինչը նա քարոզում է հասարակ ժողովրդին։ Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, երբ տրվում են անլուրջ բացատրություններ՝ Շուշիում պարետը չի արգելել բազմամարդ խնջույք։ Այդ ո՞ր օրվանից է վիրուսը տարածվում պարետի ցուցումներով, և ոչ՝ իր կենսաբանական հատկանիշների։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Լրահոս
Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց Մոսկվա-Երևան չվերթների մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan