AM | RU
USD
EUR
RUB

Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am«Այսօր ականատես եղանք ՄԻԵԿ 3-րդ հոդվածի ակնհայտ ու դասագրքային խախտման` նվաստացնող վերաբերմունքի»,-«Ֆեյսբուքի» իր էջում գրառել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից դիմակ չկրելու համար քաղաքացու նկատմամբ կիրառված բիրտ ուժին։ Փաստաբանն այս առիթով գրել է.

«Նախ առնվազն այն պահից սկսած, երբ անձը հայտարարում է. «թողեք, գալիս եմ», կրկնում է դա մի քանի անգամ, պատրաստականություն հայտնելով գնալ այնտեղ, որտեղ իրեն առաջարկում են գնալ ոստիկանները, նրա նկատմամբ այլևս որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող, նման անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված։

Բացի դա` ակնհայտ երևում է, որ ոստիկանները ոչ թե ցանկանում են ապահովել անձի բերման ենթարկելն, այլ պարզապես նպատակ ունեն նրան գետնին պառկեցնել։

Բացի դա այս քանակի ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ գործողությունները (անգամ եթե ձեռնաշղթա հագցնելու կարիք լիներ, կամ անձը բռնություն գործադրեր նրանց նկատմամբ) ևս ինքնին 3-րդ հոդվածի խախտում են, քանի որ պետությունն ունի նաև պոզիտիվ պարտավորություններ, որպեսզի այնպես մարզի նման ծառայությունների աշխատակիցներին, որ նրանք գործեն արագ, հնարավորինս ցավ չպատճառեն անձանց, այլ ոչ թե մի քանի հոգով բարձրանան շալակը, հետո էլ պառկած ու ձեռնաշղթայված ժամանակ դեռ մի հատ էլ տրորեն։

Ցանկացած պարագայում ուժի կիրառումը պետության ներկակացուցիչների կողմից իրավաչափ է միայն ու միայն այն դեպքում, երբ անձը կամավոր չի ենթարկվում օրինական պահանջին, դիմադրում է կամ բռնություն է գործադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ։ Սույն պարագայում ակնհայտ է մի բան` անձը համաձայնություն է արտահայտում գնալ ոստիկանների նշած վայրը, դա կրկնում է մի քանի անգամ, խնդրելով իրեն չնվաստացնել։

Եթե անգամ նախքան տեսանյութը քաղաքացին հրաժարվել է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, ապա դա հիմք է նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար, եթե հնարավորություն չկա տեղում խախտումն արձանագրելու, ապա նաև բերման ենթարկելու։ Բայց երբեք ու երբեք ինքնին հիմք չի կարող լինել ֆիզիկական ուժ գործադրելու, ասֆալտին փռելու ու նվաստացնելու»։

Լրահոս
Պարզվել է Երևանի Սախարովի հրապարակի մոտ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը Խոշոր վթար Արագածոտնում. կա 4 վիրավոր Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զինատեսակներով կրկին թիրախային կրակ են բացել Երասխի ուղղությամբ Ովքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում. Hraparak.am Ռուս խաղաղապահները 1 շաբաթվա ընթացքում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը. ՌԴ ՊՆ Էրդողանը նշել է Թուրքիայում անտառային խոշոր հրդեհների հավանական պատճառը Այսօրվանից մեկնարկել են Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները ՌԴ-ում Սու-35Ս է կործանվել. ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը Ադրբեջանական բանակը կորուստ ունի Ադամ Շիֆը՝ Ադրբեջանի մասին Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում Թուրքիայի երկնքում անհայտ ծագման բռնկում է երևացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից Արտակարգ դեպք՝ Երևանում Գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Գեղամ Նազարյան Լույս չի լինի Երևանում և 5 մարզերում Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նոր միջադեպ Նախիջևանի հետ Հայաստանի սահմանում. ՊՆ Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՀՀ ՄԻՊ Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը. «Հրապարակ» Գործող խորհրդարանից ուզում են մաքսիմումը «քամել». «Փաստ» «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները. «Ժողովուրդ» Իշխանությանը հայհոյողներին ի՞նչ պատիժ է սպառնում. «Փաստ» ՔՊ-ականները կհավաքվեն. որն է գլխավոր հարցը. «Ժողովուրդ» Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. «Հրապարակ» Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների ճշգրիտ թիվը. Փաշինյան Ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Նոր նշանակում ԱԳՆ-ում ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan