AM | RU
USD
EUR
RUB

Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՉկա ավելի պատվաբեր կարգավիճակ, քան նախկին նախագահ լինելը: Այդ կարգավիճակը թույլ է տալիս ընթացիկ իրողություններին պատմական դիտանկյունից նայել և պետականության դիրքերից հասարակական համերաշխությանը նպաստող ծանր խոսք ասել: Լևոն Տեր-Պետրոսյանը, ունենալով այդ կարգավիճակը, ցավոք, դարձել է ներքաղաքական հակամարտության կողմ: Նրա հայտարարությունները ոչ թե կորացնում և մեղմացնում են առկա սուր անկյունները, այլ ավելի են սրում դրանք:

Հեղափոխությունից հետո ՀԱԿ նախագահը հանդես է եկել թվով ինը հայտարարություններով, որոնցից միայն մեկն էր, որ Փաշինյանի շահերին հարմարեցված չէր (Բակո Սահակյանին աջակցելու կոչը): Մնացած բոլոր դեպքերում նա կա՛մ քննադատել է ընդդիմությանը, կա՛մ այնպիսի առաջարկներ է արել, որոնք բխել են օրվա իշխանության շահերից: Վերհիշենք Տեր-Պետրոսյանի հետհեղափոխական հայտարարությունները և հասկանանք դրանց տրամաբանությունը:

1. 10.05.2018- Տեր-Պետրոսյանը Փաշինյանի վարչապետ ընտրվելուց երկու օր անց կոչ է անում հնարավորինս շուտ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ (1),

2. 14.05.2018- Տեր-Պետրոսյան հակադարձում է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը՝ նրան համարելով անգետ, իսկ Փաշինյանին՝ միանգամայն ճիշտ (2),

3. 17.05.2018- Տեր-Պետրոսյանը կոչ է անում հեղափոխությունից ոգևորված մարդկանց դադարեցնել բողոքի ակցիաները (3),

4. 03.06.2018- Տեր-Պետրոսյանը կոչ է անում միայնակ չթողնել Բակո սահակյանին, քանի որ այն, ինչ ընդունելի է Հայաստանի, կործանարար կարող է լինել Արցախում (4),

5. 04.02.2019- Տեր-Պետրոսյանը երկու սովետական անեկդոտ է հիշում օրհներգը փոխելու շուրջ բանավեճի առիթով (5),

6. 16.02.2019- Տեր-Պետրոսյանը խնդրում է «Իլուրի» խմբագրությանը արտատպել 1in.am-ում հրապարակված «Քոչարյանը պետք է դուրս մղվի ներքաղաքական օրակարգից» հոդվածը (6),

7. 23.02.2019- Տեր-Պետրոսյանը հերքում է իր և Փաշինյանի ինտենսիվ շփումների մասին լուրերը (7),

8. 07.04.2020- Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պատերազմի մեջ գտնվող իշխանության նկատմամբ ընդդիմությունը թիկունքից հարվածում է: Առաջարկում է դադարեցնել հրապարակային քննադատությունը, իսկ որպես փոխադարձ քայլ՝ սառեցնել Ապրիլյանի հանձանժողովի գործողությունը (8):

Ինչպես տեսնում եք, կա որոշակի տրամաբանություն: Տեր-Պետրոսյանը ակտիվություն է դրսևորում այն ժամանակ, երբ Փաշինյանի իշխանությանը որոշակի վտանգ է սպառնում, և հավելյալ օգնության կարիք կա: Նման իրավիճակ առկա էր հետհեղափոխական ամիսներին, նման իրավիճակ առկա է համավարակային այս օրերին:

Այսօր էլ առաջին նախագահը հայտարարել է, որ այս պատերազմական իրավիճակում «ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»: Նա չի հիշատակել է, թե վերջին երկու ամիսներին քանի խնդրահարույց օրենք է ԱԺ հասել, որոնք ուղղակիորեն թիրախավորում են ընդդիմությանը (ապօրինի գույքի մասին օրենք, ՍԴ-ի կազմը ԱԺ-ով փոխելու նախաձեռնություն և այլն): Նա չի նշում, որ այս պատերազմական ընթացքը պատճառ չի դարձել, որ իշխանությունը դադարեցնի քրեական գործերի և կալանավորումների տարափը: Այսինքն, իշխանությունը չի մոռացել ներքաղաքական պայքարի մասին, սակայն ընդդիմության պայքարը որակվում է իբրև «դավաճանություն»:

«Ներքաղաքական զինադադարի» գաղափարը իհարկե գրավիչ է, սակայն ներքաղաքական պայքարի առկայությունը չի կարելի դավաճանություն որակել: Օրինակ, 1992-ի պատերազմական ամռանը ընդդիմությունը ամենօրյա ցույցեր ու հանրահավաքներ էր կազմակերպում Երևանի կենտրոնում, բայց դա դավաճանություն չէր: 2008թ-ին, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր Թուրքիայի հետ բանակցություններ վարել, Դաշնակցություն փողոցային պայքար էին վարում, սակայն դա դավաճանություն չէր: Այս օրերին, օրինակ, ԱՄՆ-ում կորոնավիրուսային ճգնաժամ է, սակայն ներքաղաքական պայքարը շարունակվում է ամենաօրյա ցույցերով: Ուստի միայն քաղաքականապես գերմոտիվացված պատմական գիտությունների դոկտորը կարող է նման որակումներ հնչեցնել:

«Ներքաղաքական զինադադարի» գաղափարը գրավիչ է, բայց այն պետք է նախաձեռնի ուժեղ կողմը՝ իշխանությունը, այլ ոչ թե ընդդիմությունը: Իսկ որպես միջնորդ պետք է հանդես գա հեղինակություն վայելով այնպիսի մարդ, ով հակամարտության կողմ չի հանդիսանում:

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հղումներ՝

  1. Լևոն Տեր-Պետրոսյան. Անհրաժեշտ պարզաբանում, https://www.ilur.am/news/view/68068.html  
  2. Լևոն Տեր-Պետրոսյան. Փաշինյանն այս հարցում միանգամայն ճիշտ է, իսկ Վիգեն Սարգսյանը բացարձակ անգետ, https://www.ilur.am/news/view/68122.html
  3. Լևոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ https://www.ilur.am/news/view/68171.html
  4. Լևոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ, https://www.ilur.am/news/view/68504.html
  5. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ ընթացող բանավեճի մասին, https://www.ilur.am/news/view/73316.html
  6. Լևոն Տեր-Պետրոսյան. Իլուրի խմբագրությանը, https://www.ilur.am/news/view/73570.html
  7. Լեւոն Տեր-Պետրոսյան. Իմ եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին, https://www.ilur.am/news/view/73725.html
  8. Լեւոն Տեր-Պետրոսյան. Պատերազմական վիճակի թելադրանքով, http://www.ilur.am/news/view/81307.html
Լրահոս
ԼՂ հակամարտության կարգավորման մեխանիզմներ կան, և Մոսկվան ակտիվ դեր ունի այդ հարցում. Զախարովա Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր ԵԱՀԿ-ն կրկին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները Հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին տարաձայնությունների խաղաղ կարգավորման հարցում Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակն Արցախում Պետք է կանգնեցնել արյունահեղությունը. Միքայել Մինասյան Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ՌԴ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ) ՀՀ վարչապետի չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք» Գեղամասարում «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա. Արծրուն Հովհաննիսյան 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․ ՊԲ Կրեմլը երրորդ երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին «ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտող կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը. ԱՀ ՊԲ (տեսանյութ) ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Արցախի ՊԲ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ «Իգլա»-ով ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ (տեսանյութ) ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ «Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան Հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա (լուսանկարներ) Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan