Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ

Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 12 364-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 190 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 69 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 259-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 207 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3720, փաստացի բուժվողներինը՝ 8385 (մեկ օրում ավելացել է 333-ով): Մեկ օրում թեստավորվել է 1513 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 66 674 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում