Գիտնականները գտել են էժան դեղամիջոց, որը կարող է նպաստել COVID-19- ի բուժմանը

Գիտնականները գտել են էժան դեղամիջոց, որը կարող է նպաստել COVID-19- ի բուժմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am«Ֆամոտիդին» դեղամիջոցի օգտագործումը կարող է նպաստել կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ նշելով, որ նման եզրահանգման են եկել մի խումբ գիտնականներ։

Գիտնականները դեղամիջոցը փորձարկել են տասը կորոնավիրուսով վարակված պացիենտների վրա, ովքեր հիվանդության հաստատման պահից սկսած անընդհատ օգտագործել են դեղը։ Նշվում է, որ այդ դեղամիջոցը նախատեսված է ստամոքսի այրոցի դեմ։

Դեղի փորձարկման ընթացքում նասնագետները գնահատել են հիվանդության հինգ հիմնական նշանների ծանրությունը`հազ, շնչառության թուլություն, հոգնածություն, գլխացավ, համի և հոտի կորուստ:

Ընդգծվում է, որ հիվանդները օրվա ընթացքում երեք անգամ 80 միլիգրամ դեղամիջոց էին ընդունում՝ միջինը 11 օրվա ընթացքում։ «Ֆամոտիդինը լավ ազդեցություն էր ունենում հիվանդների վրա», – ասվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր տասը հիվանդները հայտնել են, որ «Ֆամոտիդին» ընդունելուց հետո նրանք սկսել են ավելի լավ զգալ: Ընդհանուր ախտանիշային միավորը զգալիորեն բարելավվել է առաջին 24 ժամվա ընթացքում:

Միևնույն ժամանակ, հետազոտողները նկատել են, որ անբավարար տվյալների պատճառով հնարավոր չէ հաստատել ֆեմոտիդինի ընդունման արդյունավետությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում