AM | RU
USD
EUR
RUB

Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, FacebookՀարգարժան տիկին դեսպաններ,

Արդեն մեկ տարուց ավել հետևում եմ ձեր ինստիտուտների գործունեությանը Հայաստանում։ Հիշում եմ` տարիներ առաջ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված նույնիսկ ամենաչնչին խնդիրների դեպքում ձեր կամ ձեզ աֆիլիացված կառույցների արձագանքը չէր ուշանում, և դա իրոք սթափեցնող դեր էր կատարում իշխանական այրերի համար, որ չգայթակղվեն և իշխանություն կիրառելը չչարաշահեն: Իսկ այսօր, երբ տարբեր շինծու և կարված իբր թե կոռուպցիոն գործերի մասին փաստաբանները հայտարարում են, որ ակնհայտ քաղաքական դատավարություն է, ես իրենց հորդորում եմ այդ տերմինը չօգտագործել: Որովհետև Նիկոլ Փաշինյանը հպարտանում է դրանով, նա ոչ միայն չի ամաչում, նա հպարտանում է դրանով: Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը չի էլ թաքցնում, որ ինքը մարդկանց դատում է` ելնելով քաղաքական նկատառումներից: Դա արդեն անցյալում է, երբ Հայաստանի իշխանությունն ուշադրություն էր դարձնում այդ հանգամանքին և կոմպլեքսավորվում էր քաղաքական դատավարություններից. հիմա այդպես չէ, և դուք դա շատ լավ գիտեք, դուք դա տեսնում եք:

Եվ, եթե դատավարություններն անթաքույց քաղաքական են, և դուք` տիկնայք դեսպաններ, համառորեն լռում եք, մի բան պետք է հաստատ իմանաք` վաղը լինելու են հակադարձ դատավարություններ: Դա բնական գործընթաց է, դա բնության օրենքն է:
Մենք կորոնավիրուսի մոլեգնման պայմաններում 60-ն անց նախագահ ենք խելագարի պես ամեն գնով կալանքի տակ պահում։ Կարծում եք սա որևէ մեկը մոռանալու՞ է։ Խոսք ասե՞լ եք։ Հիշե՛ք, որ վաղն ինչ էլ լինի, չեք կարողանալու այլևս խոսել, դրա բարոյական իրավունքը չեք ունենալու: Հիշե՛ք, որ վաղը նույն ԱԱԾ քննիչի մոտ հարցաքննության են տանելու Մարիամ և Շուշան Փաշինյաններին: Աստված երկար տարիների կյանք տա Վովա Փաշինյանին, բայց վաղը նույն ԱԱԾ-ականները դիմակներով ներխուժելու են նրա Իջևանի առանձնատուն և տան կտուրի տախտակներն է ստուգելու: Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեցող մարդկանց գույքը խլելու են ու հաշիվների վրա կալանքներ են դնելու, որ մարդիկ սոված մնան, նույնիսկ իրենց հաշվից չկարողանան հանապազօրյա հացի փող հանել: Նրանց նստացնելու են, նրանց տղաները փորձելու են փախչել ու վտարանդի դառնալ: Ու դուք չեք կարողանալու ձայն հանել, հիշե՛ք դրա մասին:

Ես վաղը իմ ուժերի չափով դրա դեմն առնելու եմ։ Թեև առանձնապես ցանկություն չկա, բայց եթե այնպես ստացվի, որ ես ու իմ ընկերները լինենք իշխանության մեջ, միգուցե և մենք փորձենք կանգնեցնել նման ընթացքը, բայց դուք չեք կարողանալու խոսել: Հիշե՛ք այդ մասին: Հիշե՛ք, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի ճակատագիր է խեղել իշխանությունից գլխապտույտի մեջ հայտնված մոլագարը, քանի ընտանիք է դարձրել վտարանդի, որ դեգերում են օտար եզերքում։ Դուք լուռ եք: Հիշե՛ք, որ հետո էլ պետք է լուռ լինեք, որովհետև հետո ձեզ չեն լսելու: Հիշե՛ք, որ դուք ձայն չհանեցիք, երբ կորոնավիրուսի խայտառակ «հաղթարշավի» պայմաններում մոլագարը բանտից չթողեց ազատեն առողջական խնդիրներ ունեցող ՀՀ երկրորդ նախագահին: Երբ մոլագարին նույն պայմաններում կնստացնեն ու նույնքան քամահրաբար կվերաբերվեն բանտում, հիշե՛ք, որ ձայն չեք հանելու: Ես կարողանալու եմ խոսել նման զարգացումների դեմ, դուք՝ ոչ. դրա բարոյական իրավունքը դուք չունեք: Որովհետև հետո, եթե ես եղա իշխանության մեջ, ես ձեզ չեմ լսելու: Ես, ամենայն հավանականությամբ, կանեմ այն, ինչ դուք հորդորում էիք մինչ հեղափոխություն կոչվող այս մեկ մոլագարի թատրոնը, բայց դուք այլևս չեք կարողանա նոր բան հորդորել: Հիշե՛ք սա, տիկնա՛յք դեսպաններ, և այս մասին «մեմոներ» գրեք ու թողեք նաև ձեզ հաջորդողներին: Թող ձեզ փոխարինման գալիք ապագա դեսպաններն էլ իրազեկված լինեն, ինչի իրենց խոսքը բանի տեղ չեն դնում Հայաստանում։

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ) Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ. Սամվել Մարտիրոսյան Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 535 դեպք ԱՄՆ-ը սկսեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը Հաֆթարը խոստացել է Լիբիայից վտարել թուրքական զորքերին ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու, ունակ կադրերին անտեսելու քաղաքականություն․ «Ազգային օրակարգ» կուսակցություն «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը՝ պահանջելով, որ եկեղեցիներում ծեսեր անեն Հնարավոր է ՄԻԵԴ-ի կողմից պահանջվի ՍԴ դատավորներին սեղմ ժամկետում վերականգնել պաշտոններում․ Գոհար Մելոյան Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. նոր նշանակում «Հրապարակ». Էմոցիոնալ ազգ ենք՝ ճարպիկների գցած խայծերը կուլ տվող և կեղծ օրակարգերի շուրջ համախմբվող «Իրավունք». «Տարվա քավոր» Վահե Ղալումյանը գաղտնի շրջում է` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն դնում «Իրավունք». Սամվել Ալեքսանյանը յուղոտ պատառներից օգտվելու առիթը բաց չի թողնում «Ժողովուրդ». Դատախազներին կարող են ընտրել նաև արտահերթ մրցույթով «Փաստ». Ե՞րբ Հայաստանում հետաքննություն կանցկացվի` պարզելու համավարակի դեմ պայքարի «արդյունավետությունը» «Ժողովուրդ»․ Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում «Հրապարակ». Դժվար է ասել, թե ինչ կազմ կունենա ապագա ՍԴ-ն. կլինեն նորե՞րը, թե՞ «լավ մոռացված» հները» «Փաստ». Փաշինյանի թիմի պահվածքն «իսպանական ամոթ» է առաջացնում «Հրապարակ». Մարդկանց կալանավորում են հույսով, որ ԲՀԿ առաջնորդի դեմ ցուցմունք կտան «Փաստ». Գործ ունենք ազգայինի և Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական «արարի» հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 8 Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan