Նոր նշանակում Արցախում

Նոր նշանակում Արցախում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն` Կարեն Շահրամանյանը նշանակվել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը հունիսի 8-ին հանդիպել է կոմիտեի աշխատակիցների հետ և ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ նրան հաջողություններ մաղթելով աշխատանքում:

Նախագահը կարեւորել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն նպաստելու է ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում