Ջավախքում վնասել են հայկական եկեղեցին ու գերեզմանները. Sputnik Gruzia

Ջավախքում վնասել են հայկական եկեղեցին ու գերեզմանները. Sputnik Gruzia

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Regionmonitor.comԱնհայտ անձինք ծանր տեխնիկայով վնասել են Ջավախքի Գոման գյուղում գտնվող հայկական եկեղեցին ու տաճարի բակում գտնվող գերեզմանները։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծանր տեխնիկայի հետքեր են երևում կառույցի երեք ճակատների՝ արևմտյան, հարավային և արևելյան կողմերից։ Վնասվել են գերեզմանները, ամենուր մարդկային ոսկորներ են ցրված։ Վնասվել են նաև պարիսպն ու շեմը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գործակալության աշխատակիցները պարզում են մշակութային ժառանգության հուշարձանի վնասման աստիճանը, իսկ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։

Գործակալության դիմումի հիման վրա Ջավախքի ՆԳՆ ոստիկանության վարչությունը քրեական գործ է հարուցել մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում