Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի հրավիրվել Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի հրավիրվել Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, 168.am: «Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի հրավիրվել»,- Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Վեհափառ Հայրապետը ուղերձ է հղել նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև հեռախոսազրույց ունեցել` մաղթելով ձեռքբերումներ հանուն Արցախի ժողովրդի»,- ասել է նա՝ հավելելով, որ նախորդիվ ևս այդ արարողություններին Հայոց Հայրապետը չի մասնակցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում