Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա նիստը չի կայանալու

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա նիստը չի կայանալու

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.amԿորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված` սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Նշենք, որ պաշտպաններից մեկի մոտ հաստատված կորոնավիրուսի, ինչպես նաեւ Քոչարյանի բացակայության հիմքով հետաձգվել էր նաեւ նախորդ շաբաթ նշանակված դատական նիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում