Եվրոպական Անդորրա փոքր պետությունում ամռան սկզբին ձյուն է տեղացել (տեսանյութեր)

Եվրոպական Անդորրա փոքր պետությունում ամռան սկզբին ձյուն է տեղացել (տեսանյութեր)

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԵվրոպական Անդորրայի փողոցներն ու տներն ամռան սկզբին ձնով են պատվել․ ականատեսները տեղումների լուսանկարներով ու տեսանյութերով կիսվել են համացանցում, գրում է mignews.com կայքը։

Անդորրան Պիրենեյան թերակղզու արևելյան հատվածում է տեղակայված։ Կլիման այստեղ Միջերկրական ծովին մոտ գտնվելու շնորհիվ բավականին մեղմ է։ Երկիրը բոլոր կողմերից շրջապատված է Պիրենեյան լեռնաշղթայով, ինչն էլ երկիրը պաշտպանում է հյուսիսային սառը քամիներից։

Սովորաբար ամռանը ցերեկվա ընթացքում այստեղ +22 աստիճան տաքություն է, իսկ գիշերն այն մոտ +10 աստիճանի է հասնում։

Տեսանյութերն` այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում