Էդուարդ Աղաջանյանը վիրավորել է լրատվականներին. «Մեդիա պաշտպան»

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրատվականների հասցեին` անցնելով բարեկրթության սահմանները։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում պետպաշտոնյայի նման պահվածքն ու ընտրված բառապաշարը։ Յուրաքանչյուր անհատ իրավասու է հերքում պահանջել, յուրաքանչյուր պետպաշտոնյա կարող է հերքել իր մասին գրված հոդվածը, բայց վիրավորել ու պիտակավորել լրատվականի աշխատանքն անընդունելի է:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Էդուարդ Աղաջանյանին չանցնել բարեկրթության սահմանները և իրեն դրսևորել բարձրաստիճան պետպաշտոնյային վայել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում