Սևանա լճից դուրս են բերվել ջրահեղձված 2 քաղաքացիների դիերը
10/06/2020 17:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արդեն նշել ենք, որ հունիսի 10-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ավելի ուշ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ափից 20 մ հեռավորության վրա և մոտ 2․5 մ խորությունից ջրափրկարարները դուրս են բերել Կառլեն Պ․-ի (ծնված 2004 թ․) և Լևոն Ս․-ի (ծնված 2004 թ․) դիերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում