Արցախում ոստիկանապետի տեղակալներ են նշանակվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Ոստիկանության գնդապետ Վրույր Վալերիի Խաչատրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:

Ոստիկանության փոխգնդապետ Արտեմ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում