Արցախում ավելի կխստացնեն կիրառվող ընթացակարգերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացմանը:Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար, հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:

Իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Ա. Բաղրյանի խոսքով՝ վերջին օրերին հանրապետությունում համավարակի տարածման ինտենսիվությունն աճել է:

Ելույթներով հանդես են եկել նաև պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:

Երկրի ղեկավարը հանձնարարել է ավելի խստացնել կիրառվող ընթացակարգերը՝ պահանջելով հետևողական լինել ընդունված որոշումների իրականացման հարցերում: Նախագահը հանձնարարել է նաև առողջապահության ոլորտի պատասխանատուների ներգրավմամբ ստեղծել մասնագիտական խումբ, որն անմիջականորեն կզբաղվի համավարակի դեմ պայքարի աշխատանքներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում