Թուրքիան բացել է բոլոր սահմանային անցակետերը, բացի Իրանի հետ ցամաքային սահմանից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Թուրքիան բացել է երկրի`կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով փակված բոլոր սահմանային անցակետերը, բացի Իրանի հետ ցամաքային սահմանից: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Նախարարների խորհրդի նիստում, որը ղեկավարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոշվել է բացել երկրի սահմանային անցակետերը` հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի դրական առաջընթացը:
Ավիափոխադրումների վերսկսման աշխատանքները կհամակարգվեն Առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների կողմից:
Ներքին գործերի նախարարությունը ցամաքային և ծովային սահմանների բացման գործընթացի ուղեցույց է ուղարկել նահանգապետերին, սահմանապահ ծառայությանը և իրավապահ մարմիններին:
Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 174 023 դեպք, վարակման հետևանքով մահացել է 4763 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում