Բողոքի զանգվածային ցույցեր՝ Բեյրութում (տեսանյութ)

Բողոքի զանգվածային ցույցեր՝ Բեյրութում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Լիբանանի մայրաքաղաքում շարունակվող բողոքի զանգվածային ցույցերը ցրելու նպատակով բանակի ստորաբաժանումներ են մտցվել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ, վերջինների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, հայտնում է РИА Новости-ն:

Զինվորականների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ վերջինները փորձել են կառավարության շենքին մոտենալ և պահնորդների ուղղությամբ քարեր ու պայթուցիկներ են նետել: Ի պատասխան, զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ:

Բողոքի ակցիաներ են տեղի ունենում Բեյրութի բազմաթիվ այլ հատվածներում. ցուցարարները ճանապարհներ են շրջափակում, հարձակումներ կատարում բանկերի վրա, նմանատիպ գործողություններ, լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, տեղի են ունենում Լիբանանի այլ քաղաքաներում ևս:

Երկրում անկայունությունը նոր թափ է հավաքել ազգային արժույթի կտրուկ արժեզրկման հետևանքով. եթե վերջին 30 տարիների ընթացքում ամերիկյան դոլարի նկատմամբ լիբանանյան փոխարժեքը պահպանվել է 1500 ֆունտի սահմաններում, ապա 2019թ-ի հոկտեմբերից հետո այն հասել է 4000 ֆունտի, ինչի հետևանքով բնակչության գնողունակությունն է կտրուկ նվազել, աճել է գործազրկությունը:

Երկրում քաղաքական ճգնաժամը սկսվել էր հենց 2019թ-ի հոկտեմբերից, երբ հազարավոր ցուցարարներ պահանջում էին տնտեսական բարեփոխումներ իրականացնել, պատասխանատվության ենթարկել կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնյաներին: Նոյեմբերին աճող անկայունության պատճառով վարչապետ Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարակ տվեց: Նոր վարչապետ Հասան Դիաբի կառավարության ձևավորումից հետո զանգվածային ցույցերը առժամանակ դադարել էին միայն կորոնավիրուսի համաճարակի վտանգի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում