Պիոտրովսկին նշել է Էրմիտաժի բացման ամսաթիվը

Պիոտրովսկին նշել է Էրմիտաժի բացման ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amԷրմիտաժի տնօրեն և ՌԴ թանգարանների միության նախագահ Միխայիլ Պիոտրովսկին կարծում է, որ իր ղեկավարած թանգարանը կարող է դռները բացել այցելուների համար հուլիսի կեսերին։ Նա ընդգծել է, որ թանգարանային նորմալ աշխատանքի վերադառնալու հարցում չարժե շտապել։

«Մենք ֆիզիկապես չենք կարող ուղղակի վերցնել ու բացել դռները, դա չպետք է այդպես լինի։ Ամեն ինչ պետք է արվի աստիճանաբար», – kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Պիոտրովսկին:

Նրա խոսքով, թանգարանում հետևելու են անվտանգության համար բոլոր սանիտարական պահանջները. այցելուներն անպայման պետք է լինեն դիմակներով և ձեռնոցներով, որոնք կարելի է ձեռք բերել հատուկ տեղադրված սարքերից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում