Բողոքի ակցիա Գերմանիայում` ընդդեմ Ալիևի

Բողոքի ակցիա Գերմանիայում` ընդդեմ Ալիևի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, RegionmonitorՀունիսի 11-ին Գերմանիայում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը կազմակերպել են մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ և քաղաքական փախստականներ: Գերմանիայի կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարները կանցլերից պահանջել են, որ պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի դեմ: Այս մասին գրում է regionmonitor-ը։

Ակցիայի մասնակիցներից մեկը ադրբեջանցի լրագրող և նախկին քաղբանտարկյալ Աֆղան Մուխթարլին էր, որը 2017 թվականի մայիսին առևանգվել էր Թբիլիսիից ադրբեջանական հետախուզության կողմից: Այնուհետև 2018թ. հունվարին Մուխթարլին Ադրբեջանում դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման։ 2020թ․ դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել և անմիջապես ուղարկվել Գերմանիա, որտեղ բնակվում է նրա ընտանիքը։

Բողոքի ակցիաները պահանջում են, որ Գերմանիայի կանցլերը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ քաղբանտարկյալների, մարդու իրավունքների և ազատությունների հարցում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար քննադատվում է մարդու հիմնարար իրավունքները խախտելու համար: Այս խախտումների հարցը բազմիցս է բարձրացվել տարբեր մակարդակներով՝ ընդհուպ ԵԽԽՎ բանաձևեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում