Ադրբեջանը կգնի թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք «կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի դեմ»

Ադրբեջանը կգնի թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք «կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի դեմ»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱդրբեջանը թուրքական արտադրության նոր ռազմական անօդաչու թռչող սարքեր կգնի (այդ թվում՝ Bayraktar և TAI Anka) երկրի խորհրդարանի կողմից Բաքվի և Անկարայի միջև 200 միլիոն թուրքական լիրա (գրեթե 30 միլիոն դոլար) արժողությամբ պաշտպանական արտադրանք գնելու վերաբերյալ համաձայնագրի վավերացումից հետո, գրում է vestikavkaza.ru-ն:

Caspian News-ը գրում է, որ համաձայնագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` փետրվարի 24-ին Բաքու կատարած այցի ժամանակ, մայիսի 31-ին հավանության է արժանացել ադրբեջանական խորհրդարանի կողմից:

Փաստաթղթում ներկայացված են մոտ 30 միլիոն դոլարի օգտագործման պայմանները` Թուրքիայում բացառապես տեղական արտադրության մեջ ներգրավված ձեռնարկություններից ռազմական արտադրանքի կամավոր գնման համար:

Աղբյուրը նշում է, որ գնվող նոր անօդաչու սարքերը կարող են օգտագործվել «Հայաստանի կողմից օկուպացված հողերի վերադարձի համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում