Ռուբեն Մելիքյանին բերման են ենթարկել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը շեղող որևէ բան չլիներ. Արթուր Դանիելյան

Ռուբեն Մելիքյանին բերման են ենթարկել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը շեղող որևէ բան չլիներ. Արթուր Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ռուբեն Մելիքյանին բերման են ենթարկել, քանի որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ դահլիճում էր, խոսում էր և շեղող որևէ բան չպետք է լիներ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը։

«Մինչ այս պահը նա դահլիճում է ու խոսում է, ոստիկանությանը հրահանգ տվող չկա, հիմա սա է պատճառը, որ նրանք չեն կողմնորոշվում՝ ինչ անեն», – ասաց Դանիելյանը։

«Ադեկվադ»-ի հիմնադիրը հայտարարեց՝ կա Փաշինյան՝ կա հրահանգ, չկա Փաշինյան՝ չկա հրահանգ։

«Պարետի որոշումները որևէ կապ չունեն երկրում տիրող իրավիճակի հետ, սա արդեն փաստ է, պարետը որևէ առնչություն չունի տեղի ունեցող իրադարձությունների հետ», – ասաց նա։

Արթուր Դանիելյանը նշեց՝ կարծում է, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատվի ու կարողանա հեռախոսին մոտենալ, միանգամից կիմանան ոստիկանությունն ինչ տրամաբանությամբ է գործելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում