ՄԻՊ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության՝ բերման ենթարկվածներին տեսակցելու

ՄԻՊ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության՝ բերման ենթարկվածներին տեսակցելու

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի և այլ բաժիններ քաղաքացիական ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս մասին հաղորդագություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։

Ոստիկանության բաժիններում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի հարակից տարածքից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության անդամներ և համախոհներ (շուրջ 30 հոգի) ովքեր եկել էին ավելի վաղ ԱԺ մոտից բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանին աջակցելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում