«ՎԵՏՕ»-ի աղջիկներին բերման են ենթարկել. Հայտարարություն

«ՎԵՏՕ»-ի աղջիկներին բերման են ենթարկել. Հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Քիչ առաջ ոստիկանությունը ձերբակալեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներ Ալեքսանդրա Հարությունյանին և Հերմինե Գրիգորյանին: Այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Էրեբունու բաժնում:

«ՎԵՏՕ»-ն իշխանության հրահանգով կատարված այս անհիմն ձերբակալությունները որակում է աննախադեպ ճնշման դրսևորում քաղաքացիական հասարակության նկատմամբ, մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում, որի նպատակը ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների արդարացի բողոքը բռնի ուժով լռեցնելու փորձ:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում

Հետևեք մեզ նաև Telegram-ում